Ռոնալդուն՝ եվրոպական թոփ-առաջնությունների լավագույն ռմբարկու

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում (2:1) դարձավ գոլի հեղինակ։ Այս գոլը պորտուգալացի հարձակվողի համար 367-րդն էր եվրոպական առաջնություններում։

Այս ցուցանիշով Ռոնալդուն շրջանցեց Ջիմի Գրիվզին և դարձավ եվրոպական թոփ-5 առաջնությունների լավագույն ռմբարկու։ «Տոտենհեմի», «Միլանի», «Չելսիի», «Վեսթ Հեմի» նախկին հարձակվող Գրիվզը 366 գոլ խփել է 1957-1979 թվականներին (357 գոլ` Անգլիայի Պրեմիեր լիգայում, 9 գոլ՝ Ա Սերիայում)։

«Ոսկե գնդակի» քառակի մրցանակակիր Ռոնալդուն «Ռեալի» կազմում 280 անգամ աչքի է ընկել Իսպանիայի առաջնության շրջանակում, 2003-2009 թվականներին հանդես գալով «Մանչեսթեր Յունայթեդում»՝ 84 գոլ խփել է Պրեմիեր լիգայում, իսկ դրանից առաջ «Սպորտինգի» կազմում 3 անգամ աչքի է ընկել Պորտուգալիայի առաջնությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում