Վենգեր․ «Տոտենհեմը» չի կարող պահել լավագույն ֆուտբոլիստներին, եթե չբարձրացնի աշխատավարձները
30/04/2017 14:55
Նմանատիպ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ խաղից առաջ կարծիք է հայտնել, որ մրցակցի առաջատար ֆուտբոլիստները ցածր աշխատավարձներ են ստանում։
-Երբ ակումբը հասնում է բարձր մակարդակի, դառնում է թոփ-ակումբ, լավագույն ֆուտբոլիստներն աշխատավարձի բարձրացում են պահանջում։ Նրանք սկսում են իրենց ներկայիս աշխատավարձը համեմատել նախորդ մրցաշրջանների վարձատրության հետ, և եթե տարբերությունը մեծ է լինում, ակումբի համար դժվարություններ են առաջանում։ «Տոտենհեմը» չի կարող պահել իր լավագույն ֆուտբոլիստներին, եթե չբարձրացնի նրանց աշխատավարձները,- ասել է ֆրանսիացի մասնագետը։
Հավելենք, որ «Տոտենհեմ» – «Արսենալ» հանդիպումը կայանալու է այսօր և մեկնարկելու է Երևանի ժամանակով 19։30-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում