Պիկե․ «Ռեալի» և «Էսպանյոլի» մարզադաշտերում ինձ ավելի լավ եմ զգում, քան այլ վայրերում

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Էսպանյոլ» – «Բարսելոնա» (0:3) հանդիպումից հետո հյուրերի պաշտպան Ժերար Պիկեն անդրադարձել է «Էսպանյոլի» երկրպագուների՝ իրեն և թիմակիցներին հասցեագրած վիրավորական բացականչություններին։

-«Ռեալի» և «Էսպանյոլի» մարզադաշտերում ինձ ավելի լավ եմ զգում, քան այլ վայրերում։ «Էսպանյոլի» երկրպագուների մեծ մասը դաստիարակված մարդիկ են, սակայն միշտ լինում են փոքրաթիվ խմբեր, որոնք աղմուկ են բարձրացնում։ Ինքս կենտրոնանում եմ հանդիպման վրա։ Պարզապես որոշ մարդիկ մարզադաշտ են գալիս կյանքի հիասթափությունից ազատվելու համար,- Պիկեի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում