Մբապեն գերազանցել է Ռունիի ցուցանիշը

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն գոլի հեղինակ է դարձել Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Թուլուզի» հետ խաղում (3:1): Այդ գոլը Մբապեի համար 15-րդն էր Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում։ 

Այսպիսով, Մբապեն դարձել է XXI դարի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ում հաջողվում է եվրոպական թոփ-5 առաջնություններից մեկում 15 գոլ խփել․ տեղեկացնում է «Gracenote Live»-ը։

18 տարեկան 130 օրական հասակում Կիլիան Մբապեն գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի ցուցանիշը։ Վերջինս, հանդես գալով «Էվերթոնի» կազմում, Անգլիայի Պրեմիեր լիգայում նման արդյունք գրանցել է 18 տարեկան 172 օրական հասակում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում