«Լացիոն» հաղթեց հռոմեական դերբիում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 34-րդ տուրի շրջանակում կայացավ հռոմեական դերբին։

Տուրի կենտրոնական հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Բալդե Կեյտան՝ գնդակն ուղարկելով Վոյցեխ Շչենսնիի պաշտպանած դարպասի մոտակա անկյունը։ Խաղակեսի վերջնամասում «գայլերը» խիստ կասկածելի 11-մետրանոցի շնորհիվ վերականգնեցին հաշվի հավասարությունը․ տուգայինն անվրեպ իրացրեց Դանիելե դե Ռոոսին։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Դուշան Բաստան խփեց «Լացիոյի» երկրորդ գոլը, իսկ 85-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Կեյտան։

Այս հաղթանակից հետո «Լացիոն» ունի 67 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։ «Ռոման» մնաց 75 միավորով երկրորդ տեղում և շարունակում է առաջատար «Յուվենտուսին» զիջել 9 միավորով։

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ռոմա» – «Լացիո»՝ 1։3
Գոլերը՝ դե Ռոսսի 45՛ / 11-մետրանոց – Կեյտա 12՛, 85՛, Բաստա 50՛
Հեռացում՝ Անտոնիո Ռյուդիգեր 90+3՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում