«Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթել «Սուոնսիին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց մրցաշարային աղյուսակի հետնապահներից «Սուոնսիին» և չկարողացավ առավելության հասնել՝ հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

Հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում․ Լուկաշ Ֆաբիանսկու դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինն անվրեպ իրացրեց Ուեյն Ռունին։ «Կարմիր սատանաների» նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 79-րդ րոպեն, երբ Գիլֆի Տոր Սիգուրդսոնը տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով խփեց պատասխան գոլը․ դաշտի տերերի դարպասապահ Դավիդ դե Խեան անգամ շարժվեց հարվածի պահին։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» պահեստայինների թվում էր և միայն 80-րդ րոպեին փոխարինեց Ռունիին։

Այս հանդիպումից հետո Ժոզե Մոուրինյուի թիմն ունի 65 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Սուոնսին» 32 միավորով 18-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 34-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սուոնսի»՝ 1։1
Գոլերը՝ Ռունի 45+3՛ / 11-մետրանոց – Սիգուրդսոն 79՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում