«Մանչեսթեր Սիթին» միավորներ կորցրեց «Միդլսբրոյի» հետ խաղում (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց հետնապահներից «Միդլսբրոյին» և չկարողացավ հաղթանակ տոնել․ «Ռիվերսայդ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։

Դաշտի տերերի կազմում մեկական գոլ խփեցին Ալվարո Նեգրեդոն և Կալում Չեմբերսը, որոնց գնդակներին պատասխանեցին Սերխիո Ագուերոն և Գաբրիել Ժեզուսը։

Այս հանդիպումից հետո «քաղաքայիններն» ունեն 66 միավոր և «Լիվերպուլի» հետ կիսում են մրցաշարային աղյուսակի 3-4-րդ հորիզոնականները։ «Միդլսբրոն» 28 միավորով 19-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 35-րդ տուր

«Միդլսբրո» – «Մանչեսթեր Սիթի»՝ 2։2
Գոլերը՝ Նեգրեդո 38՛, Չեմբերս 77՛ – Ագուերո 69՛ / 11-մետրանոց, Ժեզուս 85՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում