Կալյեխոնի գոլը հաղթական էր «Ինտեր» – «Նապոլի» խաղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնությունում շարունակվում են «Ինտերի» անհաջողությունները․ միլանյան թիմն արդեն 6-րդն անընդմեջ հանդիպումն է՝ չի կարողանում հաղթել։

34-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Նապոլիին»։ Հանդիպման միակ գոլը 43-րդ րոպեին խփեց Խոսե Կալյեխոնը։

Այս հաղթանակից հետո «Նապոլին» ունի 74 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Ինտերը» 56 միավորով յոթերորդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում