Ռուսաստանի Գրան-պրի. Հաղթողին ու երկրորդ տեղին բաժանել է 0,6 վայրկյան

Ռուսաստանում կայացել է Ֆորմուլա 1-ի չորրորդ փուլը` Սոչիի Գրան-պրին: 53 շրջանից բաղկացած մրցատարածքն առաջինն է հատել «Մերսեդեսի» ներկայացուցիչ Վալտերի Բոտասը:

Ֆինն ավտոարշավորդից ընդամենը 0,617 վայրկյանով հետ է մնացել ընթացիկ մրցաշրջանի առաջատար Սեբաստիան Ֆետելը («Ֆերարի»): Լավագույն եռյակը եզրափակել է մեկ այլ ֆինն Կիմի Ռայկոնենը («Ֆերարի»), ով առաջատարին զիջել է 11 վայրկյան:

Թոփ-5-ում են հայտնվել նաև Լյուիս Հեմիլթոնն («Մերսեդես») ու Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ»):

Մրցաշարային աղյուսակը 86 միավորով գլխավորում է Ֆետելը: Երկորրդ տեղում է Հեմիլթոնը (73), երրորդում` Բոտասը (63), չորրորդում` Ռայկոնենը (49), հինգերորդում` Ֆերստապենը (35), իսկ վեցրերորդ հորիզոնականում է Դանիել Ռիկարդոն (22):

Հետևեք մեզ նաև Telegram-ում