«Միլանը» միացել է Կեսիեի համար պայքարին ու անմիջապես ֆավորիտ դարձել

«Միլանը» սկսել է ակտիվորեն հետաքրքրվել «Ատալանտայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի ծառայություններով: Վերջինս գտնվում է նաև «Ռոմայի» դիտակետում։

«Ռոման» դեռ հունվարին համաձայնեցրել էր 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, ըստ որի վճարելու էր 28 միլիոն եվրո, ինչպես նաև 2 միլիոն՝ որպես հնարավոր բոնուսներ: Գործարքը հետաձգվել է, քանի որ բերգամոցիները խնդրել են սպասել մինչև մրցաշրջանի ավարտը:

«La Gazzetta dello Sport»-ը գրում է, որ «Միլանը» կրկնել է «գայլերի» առաջարկը, սակայն իուվարցուն ավելի լավ անձնական պայմաններ է խոստացել` տարեկան 2 միլիոն եվրո` «Ռոմայի» 1,2 միլիոնի փոխարեն:

Կեսիեն ցանկանում է միանալ «ռոսոներիին», որտեղ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ խաղաժամանակ կստանա ու կկատարելագործվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում