Զիդանը ժամանակին նախանձում էր Ռոնալդոյին, իսկ հիմա` Ռոնալդուին (ծաղրանկար)

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովեստի խոսքեր է ասել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին: Ֆրանսիացին նշել է, որ նախանձով է հետևում պորտուգալացու խաղին և ափսոսում է, որ նրա հետ թիմակիցներ չեն եղել:

Միաժամանակ Զիզուն խոստովանել է, որ ժամանակին դրական նախանձով է վերաբերվել «Արքայական ակումբում» իր թիմակից Ռոնալդոյին: Ըստ Զիդանի այդ երկու ֆուտբոլիստների խփած գոլերը թիվը միշտ նրանց առաջնային ուշադրության է արժանացրել:

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին Զիդանի խոսքերից հետո հետևյալ նկարն է պատրաստել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում