Էմրե Ջան. Իմ կարիերայի ամենագեղեցիկ գոլն էր (տեսանյութ)

«Լիվերպուլի» կիսապաշտպան Էմրե Ջանը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Ուոթֆորդի» դարպասը խփած ֆանտաստիկ գոլը:

«Նախկինում երբեք նման գոլեր չեմ խփել: Միգուցե, միայն պատանեկան տարիքում: Սա իմ կարիերայի լավագույն գնդակն է: Ազատ տարածություն տեսա ու վազեցի այնտեղ: Առաջին միտքս էր գլխով հարվածել, իսկ հետո առանձնապես չեմ մտածել:

Կարևորն այն է, որ 3 միավոր վաստակեցինք: Դա կարևոր հանդիպում էր: Այժմ ամեն ինչ մեր ձեռքերում է: Երեք խաղ հաղթելու դեպքում կհայտնվենք Չեմպիոնների լիգայում»,- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է «BBC Sport»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում