«Շուտով կրկին կվայելեք իմ խաղը». Իբրահիմովիչը հաջողությամբ վիրահատվել է

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ծնկի վիրահատության է ենթարկվել: «Sky Sports»-ը տեղեկացնում է, որ վիրահատությունը հաջող է անցել:

Այդ կապակցությամբ 35-ամյա շվեդն «Instagram»-ի իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Եվս մեկ անգամ շնորհակալություն աջակցության համար: Շուտով կրկին կվայելեք իմ խաղը»:

Ավելի վաղ տեղ տեղեկություն էր տարածվել, որ Զլատանը բաց կթողնի 8-9 ամիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում