Եվրոպայի առաջնություն. Կետոևն ու Սիրունյանը պարտվեցին

Շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր սերբական Նովի Սադ քաղաքում պայքարի մեջ մտան 65 կգ և 97 կգ քաշային ըմբիշները: Ազատոճայինների այդ քաշային կարգերում Հայաստանը ներկայացնում էին Նարեկ Սիրունյանը և Գերոգի Կետոևը:

Սիրունյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 0:11 հաշվով զիջեց գերմանացի Ալեքսանդր Սեմսորովին:

97 կգ քաշային Գեորգի Կետոևը նույնպես պայքարը սկսեց որակավորման փուլից և 1 րոպե 4 վայրկյանում 10:0 հաշվով առավելության հասավ Բելգիան ներկայացնող Տարիկ Ազուզի նկատմամբ: 1/8 եզրափակչում Կետոևի մրցակիցն Ադրբեջանը ներկայացնող Ասլանբեկ Ալբորովն էր: Կետոևը նրան զիջեց 1:11 հաշվով:

Եթե հայ ըմբիշների մրցակիցները հասնեն մինչև եզրափակիչ, ապա նրանք հնարավորություն կստանան պայքարելու բրոնզե մեդալի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում