Կվիտովա. Հուսով եմ` այս լուսանկարը ձեզ նույնպես շատ է ուրախացնում (լուսանկար)

Ուիմբլդոնի մրցաշարի կրկնակի չեմպիոնուհի Պետրա Կվիտովան, ով դեկտեմբերին դանակարավել էր, վերսկսել է մարզումները:

«Հուսով եմ` այս լուսանկարը ձեզ նույնպես ուրախացնում է: Ես Մոնակոյում եմ, և գիտե՞ք ինչ՝ կրկին սկսել եմ մարզվել: Նորմալ հարվածներ եմ կատարում»,- «Instagram»-ում տեղադրած իր լուսանկարի վերաբերյալ գրել է չեխը:

Նախորդ ամիս 27-ամյա թենիսիստուհին հայտարարել է, որ ժամկետից շուտ վերականգնվելու դեպքում կմասնակցի «Ռոլան Գարոսին»: «Մեծ Սաղավարտի» այդ մրցաշարը մեկնարկելու է մայիսի 28-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում