«Կարին Գոբերից ֆրանսիական սոուս պատրաստեց». NBA-ի օրվա թոփ-5 դրվագները (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) կազմել է այսօր` մայիսի 3-ին կայացած քառորդ եզրափակիչ հանդիպումների լավագույն դրվագների հնգյակը:

Առաջին տեղն է զբաղեցրել «Բոսթոնի» խաղարկող Այզեա Թոմասը, ով «Վաշինգտոնի» հետ մցրավեճի (129:119) լրացուցիչ ժամանակում դժվարին ու կարևոր նետում է կատարել:

Երկրորդ տեղը գրավել է «Գոլդեն Սթեյթի» խաղարկող Ստեֆեն Կարին: Վերջինս «Յուտա Ջազի» դեմ խաղի (106:94) դրվագներից մեկում այնպիսի խաբուսիկ հնարքներով է ապակողմնորոշել Ռուդի Գոբերին ու գրավել օղակը, որ բարձրահասակ ֆրանսիացին կենտրոնականը մի պահ նույնիսկ չի հասկացել, թե մրցակիցը որտեղ է և ուր է գնում: Ամերիկացի մեկնաբաններն խաղի ժամանակ ասել են, որ Կարին Գոբերից ֆրանսիական սոուս պատրաստեց:

Երրորդ հորիզոնականում նշվել է նույն Կարիի փայլուն ալեյ-հուպ փոխանցումը, որից հետո Ջավալ Մագին դանք է կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում