ԵԱ. Ֆրանգուլյանն ու Գրիգորյանը կիսաեզրափակչում են

61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը և 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանն ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում են։

Սերբական Նովի Սադ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր պայքարի մեջ մտան ազատոճային 61 կգ և 74 կգ քաշային ըմբիշները։

61 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ նրա մարցակիցը սլովակ Միկոլա Բոլոտնյուկն էր: Գոտեմարտը լարված ստացվեց, սակայն Ֆրանգուլյանը կարողացավ առավելության հասնել 5։4 հաշվով։ Քառորդ եզրփակչում նրա մրցակիցը բուլղարացի Դիմիտար Լյուբոմիրով Իվանովն էր. նրան Ֆրանուգլյանը հաղթեց բացահայտ առավելությամբ` 13։2 հաշվով։ Կիսաեզրփակչում հայ մարզիկը կմրցի 2016 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ռուս Ահմեդ Չակաևի հետ։

74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 12։1 հաշվով հաղթեց Ավստրիայի ներկայացուցիչ Ամիրխան Վիսալիմովին: 1/8 եզրափակչում 6։0 հաշվով նա առավելության հասավ լեհ Անդրեյ Պյոտր Սոկալսկիի նկատմամբ: 1/4 եզրափակչում Գրիգորի մրցակիցը վրացի Ավթնադիլ Կենտչաձեն էր: Գոտեմարտը լարված ընթացք ունեցավ. Գրիգորյանը վերջին վայրկյաններին 5։4 հաշվով հաղթանակ կորզեց։

Կիսաեզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի Եվրոպայի գործող չեմպիոն, թուրք Սոներ Դեմիրթաշը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում