Վալոդյա Ֆրանգուլյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը առաջին մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում։

61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը բրոնզե մեդալի համար պայքարում բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց թուրք Աբդի Զուռնաչիին։

Հիշեցնենք, որ մինչ այս Վալոդյա Ֆրանգուլյանը տարել էր 2 հաղթանակ սլովակ և բուլղար ըմբիշների նկատմամբ և միայն կիսաեզրափակչում էր 1։11 հաշվով զիջել ռուս Ահմեդ Չակաևին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում