ԵԱ․ Գրիգոր Գրիգորյանը նվաճեց Հայաստանի երկրորդ բրոնզե մեդալը

Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականը նվաճեց երկրորդ բրոնզե մեդալը։

74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9։3 հաշվով առավելության հույն Կիրիլյոս Բինենմպաումին։ Մինչ այս Գրիգորյանը տարել էր 3 հաղթանակ և միայն կիսաեզրափակչում 6։8 հաշվով զիջել էր թուրք Սոներ Դեմիրթաշին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր էր դարձել Վալոդյա Ֆրանգուլյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում