Բռնցքամարտիկները հավաք կանցկացնեն Ծաղկաձորում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 7-21-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում։ Այս հավաքով հայ բռնցքամարտիկենրը կնախապատրաստվեն հունիսի 14-25-ը, Ուկրաինայի Խարկով քաղաքում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:

ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ հավաքին կմասնակցի 21 մարզիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում