Լևան Բերիանիձեն՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի վերջին ներկայացուցիչը՝ Լևան Բերիանիձեն բրոնզե մեդալը նվաճեց։

125 կգ քաշային կարգում հանդես եկող Բերիանիձեն բրոնզե մեդալի համար պայքարում 3։1 հաշվով առավելության հասավ Սլովակիայի ներկայացուցիչ Սոսլան Գագլոևի նկատմամբ։ Մինչ այս Բերիանիձեն անցկացրել էր 3 գոտեմարտ՝ տոնելով 2 հաղթանակ։

Ազատ ոճային ըմբիշները այսքանով ավարտեցին իրենց մրցելույթները։ Հայաստանի 8 ներկայացուցիչներից պատվո հարթակի 3-րդ աստիճանին բարձրացան 3-ը՝ 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը, 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն։

Վաղը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները՝ 59 կգ, 66 կգ, 98 և 130 կգ քաշային կարգերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում