«Վեսթ Հեմն» ընդհատեց «Տոտենհեմի» հաղթարշավը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի մեկնարկային խաղում «Վեսթ Հեմը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ՝ ընդհատելով վերջինիս 9 խաղից բաղկացած հաղթական շարքը։

Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 65-րդ րոպեին խփեց Մանուել Լանսինին։

Այս հաղթանակից հետո «Վեսթ Հեմն» ունի 42 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնական։ «Տոտենհեմը» 77 միավորով երկրորդ տեղում է․ Մաուրիսիո Պոչետինոյի թիմը 4 միավոր զիջում է առաջատար «Չելսիին», որը սակայն մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում