Հոկեյի աշխարհի առաջնությունը մեկնարկել է ԱՄՆ-ի սենսացիոն պարտությամբ

Գերմանիայում ու Ֆրանսիայում մեկնարկել է հոկեյի աշխարհի առաջնությունը: Խաղային առաջին օրը կայացել են A և B խմբերի երկուական հանդիպումներ:

A խմբում Գերմանիայի հավաքականն անակնկալ հաղթանակ է տոնել Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրանու նկատմամբ: Երկար ժամանակ գերմանացիները հաշվի մեջ առաջ են եղել, սակայն երրորդ մրցափուլում NHL-ի աստղերը հավասարացրել են այն: Այնուամենայնիվ ընդամենը մեկ րոպե անց մրցաշարի տանտերերը հաղթանակ են կորզել:

Այդ խմբում կայացել է կենտրոնական հանդիպումներից մեկը` Շվեդիա – Ռուսաստան մրցավեճը: 1:2 հաշվով ավարտված խաղի ելքը որոշել են բուլիտները, որում ռուսներն առավելության են հասել. որոշիչ է դարձել Արտեմի Պանարինի նետումն ու սկանդինավների երեք վրիպումները:

B խմբում մրցաշարի գլխավոր ֆավորիտ Կանադան 4:1 հաշվով շանս չի տվել Չեխիային: Սպասված, բայց դժվարին հաղթանակ է տոնել Ֆինլանդիան, որը 3:2 հաշվով գերազանցել է Բելառուսին:

Հոկեյի աշխարհի առաջնություն

A խումբ

ԱՄՆ – Գերմանիա` 1:2
Գոլերը. 52′ Մերֆի (Նիլսոն, Լարկին) – 10′ Ռիդեր (Կագուն, Ռայմար), 53′ Հագեր (Գոգուլա, Զայդենբերգ)

Շվեդիա – Ռուսաստան` 1:2
Գոլերը. 14′ Լինդհոլմ (Հեդման, Ռասկ) – 43′ Անդրոնով (Պրոֆորով, Բարաբանով)

B խումբ

Չեխիա – Կանադա` 1:4
Գոլերը. 52′ Ռադիլ (Կովարժ, Վորաչեկ) – 6′ Օ′Ռայլի (Բերի, Շայֆլի), 21′ Մեթիսոն (Ժիրու, Սկիներ), 54′ Բերի (Ժիրու, Կոնեկնի), 60′ Սկիներ

Ֆինլանդիա – Բելառուս` 3:2
Գոլերը. 2′ Ահո (Ֆիլիպուլա), 5′ Օսալա, 49′ Սավինայնեն (Ահո, Ռանտանեն) – 38′, Շարանգովիչ (Ստեֆանովիչ), 44 Կովիրշին (Կոստիցին, Գրաբորենկո)

Հետևեք մեզ նաև Telegram-ում