Պոչետինո. «Չելսիին» շրջանցելն արդեն դժվար կլինի

«Տոտեմհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ամփոփել է Անգլիայի առաջնության 36-րդ տուրի` «Վեսթ Հեմի» դեմ հանդիպումը (0:1):

«Այս խաղում ավելիին էինք արժանի, բայց խաղադաշտում չկարողացանք դա ցույց տալ: Երկրորդ կեսն անհաջող սկսեցինք, մրցակցին շատ ազատ տարածություններ էինք թողնում, ինչի արդյունքում գոլ բաց թողեցինք: Մեր լավագույն մրցավեճը չէր:

Դժվար կլինի պայքարել ԱՊԼ-ի չեմպիոնի կոչման համար: Մնացել է երեք խաղ անցկացնել: Կփորձենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի հաղթենք: Պայքարը դեռ չի ավարտվել: Հասկանալի է, որ այժմ «Չելսիին» շրջանցելը դժվար կլինի»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում BBC.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում