Արման Սահակյանը հեռացվել է ՀՖՖ-ի գործկոմից

Մայիսի 6-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՖՖ 15-րդ տարեկան ժողովը: Ժողովում նախորդ տարվա գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական հաշվետվությունը ՀՖՖ ժողովի պատվիրակների հաստատմանը ներկայացրեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Այնուհետև հրապարակվեց անկախ աուդիտորական ընկերության զեկույցը, որից հետո Ժողովի պատվիրակները քվեարկեցին ֆինանսական հաջորդ տարվա բյուջեի հաստատման օգտին:

Ժողովի ընթացքում քննարկվեց ՀՖՖ Գործկոմի անդամ Արման Սահակյանին ՀՖՖ Գործկոմի անդամների կազմից հեռացնելու հարցը: ՀՖՖ կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները չկատարելու, ինչպես նաև ՀՖՖ գործկոմի նիստերին և աշխատանքներին չմասնակցելու հիմքով Ժողովը որոշեց հեռացնել «Շիրակի» սեփականատեր Արման Սահակյանին ՀՖՖ Գործկոմի անդամների կազմից:

Օրակարգի վերջին հարցը ՀՖՖ-ին անդամագրվելու վերաբերյալ «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ի և «Գանձասար-Կապան» ՖԱ ՍՊԸ դիմումների քննարկումն էր: Ժողովը միաձայն կողմ քվեարկեց ՀՖՖ-ին անդամագրվելու վերաբերյալ «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ի և «Գանձասար-Կապան» ՖԱ ՍՊԸ օգտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում