«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի առանցքային հանդիպումներից մեկը կայացավ «Կամպ Նոու» մարզադաշտում․ «Բարսելոնան» հյուրընկալեց «Վիլյառեալին» և 4։1 հաշվով հաղթանակ տոնեց։

Կատալոնական թիմից Լիոնել Մեսսին դուբլի հեղինակ դարձավ, մեկական գոլ էլ խփեցին Նեյմարն ու Լուիս Սուարեսը, իսկ «դեղին սուզանավի» միակ գոլը խփեց Սեդրիկ Բակամբուն։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 84 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն 81 միավոր ունեցող «Ռեալը» 2 հանդիպում պակաս է անցկացրել։ «Վիլյառեալը» 63 միավորով հինգերորդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Բարսելոնա» – «Վիլյառեալ»՝ 4։1
Գոլերը՝ Նեյմար 21՛, Մեսսի 45՛, 82՛ / 11-մետրանոց, Սուարես 69՛ – Բակամբու 32՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում