Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբաշամարտի հավաքականն առաջին մեդալը նվաճեց։

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալակիր դարձավ 98 կգ քաշային կարգում։ Երրորդ տեղի համար պայքարում Ալեքսանյանը հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Դմիտրի Տիմչենկոյին։ Արթուր Ալեքսանյանի՝ ավելի վաղ գրանցած արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պայքարն ավարտել են ազատոճայինները, և Հայաստանի հավաքականը 3 բրոնզե մեդալ է նվաճել․ պատվո հարթակին երրորդ աստիճանին կանգնել են Վալոդյա Ֆրանգուլյանը, Գրիգոր Գրիգորյանը և Լևան Բերիանիձեն

Հետևեք մեզ նաև Telegram-ում