Ռաոնիչը կարիերայում առաջին անգամ մտել է գրունտի մրցաշարի եզրափակիչ

Ստամբուլում ընթացող «Մասթերս-250» կարգի մրցաշարում Միլոշ Ռաոնիչը մտել է եզրափակիչ: Կիսաեզրափակչում կանադացին 6:2, 6:3 հաշվով պարտության է մատնել սերբ Վիկտոր Տրոիցկուն:

Աշխարհի 6-րդ թենիսիստի համար դա կլինի գրունտի վրա կարիերայի առաջին եզրափակիչը,- տեղեկացնում է ATP-ի պաշտոնական կայքը:

Տիտղոսի համար պայքարում 26-ամյա թենիսիստը մրցելու է աշխարհի 8-րդ ռակետ Մարին Չիլիչի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում