Հայտնի են «Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մեկնարկային կազմերը

Երևանի ժամանակով 19։00-ին մեկնարկելու է Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի առանցքային հանդիպումներից մեկը․ «Արսենալը» հյուրընկալելու է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Թիմերի գլխավոր մարզիչներ Արսեն Վենգերն ու Ժոզե Մոուրինյուն այս հանդիպման համար ընտրել են հետևյալ կազմերը․

«Արսենալ»․ Չեխ – Հոլդինգ, Կոսյելինի, Մոնրեալ, Օքսլեյդ-Չեմբերլեն, Ռեմսի, Ջակա, Գիբս, Մեսութ Օզիլ, Ուելբեք, Ալեքսիս Սանչես։

«Մանչեսթեր Յունայթեդ»․ Դավիդ դե Խեա – Տուանզեբե, Ջոնս, Սմոլինգ, Դարմիան, Կերիկ, Անդեր Էրրերա, Խուան Մատա, Հենրիխ Մխիթարյան, Անտոնի Մարսիալ, Ուեյն Ռունի։

Այս հանդիպումից առաջ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 65 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Արսենալը» 60 միավորով 6-րդն է։ Նշենք, որ «կարմիր սատանաներն» անցկացրել են 34 հանդիպում, իսկ «զինագործները»՝ 33։

Հետևեք մեզ նաև Telegram-ում