«Լացիո» – «Սամպդորիա» խաղում 10 գոլ արձանագրվեց, «Ինտերը» կրկին պարտվեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Լացիոն» սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տոնեց «Սամպդորիայի» նկատմամբ․ հանդիպումն ավարտվեց 7։3 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Չիրո Իմոբիլեն, մեկական անգամ աչքի ընկան Բալդե Կեյտան, Ուեսլի Հուդտը, Ֆելիպե Անդերսոնը, Ստեֆան դե Վրեյը և Սենաս Լուլիչը։ «Սամպդորիայի» կազմում դուբլ ձևակերպեց Ֆաբիո Կվալյարելան, մեկ գոլ էլ խփեց Կարոլ Լինետին։

Այս հաղթանակից հետո «Լացիոն» ունի 70 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Սամպդորիան» 46 միավորով տասներորդ տեղում է։

«Ինտերի» անհաջողությունների շարքը շարունակվում է․ այս տուրում միլանյան թիմն արտագնա խաղում պարտվեց «Ջենոային»։ Հանդիպման հաղթական գոլը Գոռան Պանդևը։ Այս հաղթանակից հետո «Ջենոան» ունի 33 միավոր և զբաղեցնում է 16-րդ տեղը, իսկ «Ինտերը» 56 միավորով 7-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Լացիո» – «Սամպդորիա»՝ 7։3
Գոլերը՝ Կեյտա 2՛, Իմոբիլե 19՛ / 11-մետրանոց, 70՛, Հունդտ 36՛, Անդերսոն 38՛ / 11-մետրանոց, դե Վրեյ 45՛, Լուլիչ 65՛ – Լինետի 32՛, Կվալյարելա 70՛, 90՛ / 11-մետրանոց

«Ջենոա» – «Ինտեր»՝ 1:0
Գոլը՝ Պանդև 70՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Կանդրևա 87՛
Հեռացում՝ Կոնդոգբիա 88՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում