«Վալենսիան» խոշոր հաշվով հաղթեց հետնապահին (տեսանյութ)
07/05/2017 20:23
Նմանատիպ
Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալեց հետնապահ «Օսասունային» և 4։1 հաշվով հաղթանակ տոնեց՝ ընդհատելով առանց հաղթանակների հանդիպումների շարքը (4):
«Չղջիկների» կազմում դուբլ ձևակերպեց Էզեկիել Գարայը, մեկական գոլ խփեցին Սիմոնե Ձաձան և Ռոդրիգոն, իսկ հյուրերի միակ գնդակը հեղինակեց Միգել Օլավիդեն։
Այս հաղթանակից հետո «Վալենսիան» ունի 43 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնական, իսկ «Օսասունան», որը կորցրել է Պրիմերայում մնալու բոլոր հնարավորությունները, 19 միավորով վերջին տեղում է։
Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր
«Վալենսիա» – «Օսասունա»՝ 4։1
Գոլերը՝ Գարայ 22՛, 45՛, Ձաձա 70՛, Ռոդրիգո 75՛ – Օլավիդե 90+2՛