ԱՊԼ. Վենգերն առաջին անգամ հաղթեց Մոուրինյուին

Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Արսենալը» 2:0 հաշվով պարտության է մատնել «Մանչեսթեր Յունայթեդին»:

Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի շրջանակում առաջին անգամ է հաղթում Ժոզե Մոուրինյուի թիմին:

Նախկինում ֆրանսիացու ու պորտուգալացու թիմերն ԱՊԼ-ի շրջանակում հանդիպել էին 12 անգամ, որոնցից 5-ում առավելության է հասել Յուրահատուկը, իսկ 7 մրցավեճում ոչ-ոքի է գրանցվել:

Նախկինում Վենգերը Ժոզեին հաղթել էր Անգլիայի 2015 թվականի Սուպերգավաթում (1:0):

Հետևեք մեզ նաև Telegram-ում