Կանտեն` լրագրողների վարկածով ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ

«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն դարձել է Անգլիայի լրագրողների ասոցիացիայի վարկածով Պրեմիեր լիգայի 2016-17թթ․ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Քվեարկության արդյունքում ֆրանսիացին շրջանցել է «Չելսիում» իր թիմակից Էդեն Ազարին ու «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 26-ամյա խաղացողն արժանացել էր ԱՊԼ-ի ֆուտբոլիստների կողմից տրվող մրցանակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում