Մադրիդ. Նադալի խաղը հետաձգվել է

Մադրիդում մեկնարկած «Մասթերս-1000» կարգի մրցաշարում Ռաֆայել Նադալի մասնակցությամբ խաղը հետաձգվել է:

Իսպանացին պետք է վաղը` մայիսի 9-ին, մրցեր Ֆաբիո Ֆոնինիի հետ, սակայն այդ հանդիպումը կկայանա մայիսի 10-ին,- գրում է ESPN.com-ը:

30-ամյա մարզիկն ականջի ցավ ունի: Թենիսիստի խոսքով հիվանդությունը լուրջ չէ, պարզապես ականջի ցավը մի փոքր անհանգստացնում է:  «Գրունտի արքան» պատմել է, որ ցավերը նրա մոտ սկսել են նախորդ ուրբաթ օրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում