«Լիվերպուլը» «Բարսելոնային» հայտնել է Կոուտինյոյի տրանսֆերային արժեքը

«Լիվերպուլը» «Բարսելոնային» հայտնել է այն տրանսֆերային գինը, որի դիմաց պատրաստ է բաժանվել իր կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյից:

Նախկինում կատալոնացիները բրազիլացու համար առաջարկել են 60 միլիոն եվրո, սակայն մերժում են ստացել: Անգլիական ակումբը ցանկանում է իր առաջատարի համար 90 միլիոն եվրո ստանալ,- տեղեկացնում է sport.es-ը:

«Կապտանռնագույնները» կարծում են, որ այդ գինը չափազանցված է և հույս ունեն, որ բանակցություններին կմիջամտի անձամբ ֆուտբոլիստը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է 100 միլիո եվրո ծախսել: Այդ թիվը կարող է մեծանալ, եթե թիմի այլ ֆուտբոլիստներ վաճառվեն:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Կոուտինյոն մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում