«Ռեալը» համաձայնել է Էրնանդեսի համար հրաժարագնից 6 միլիոն ավելի վճարել

«Ռեալը» պատրաստ է մեծ գումար վճարել «Ատլետիկոյի» պաշտպան Թեո Էրնանդեսի տեղափոխության համար։ Վերջինս ներկայումս վարձակալությամբ հանդես է գալիս «Ալավեսում»:

«Ատլետիկոյի» նախագահ Միգել Խիլ Մարինն «Արքայական ակումբից» 30 միլիոն եվրո է պահանջել՝ չնայած ֆրանսիացու հրաժարագինը կազմում է 24 միլիոն եվրո: «Ռեալն» ընդունել է «հնդիկների» պայմանները,- տեղեկացնաում է as.com-ը:

Նման քայլի պատճառ է դարձել այն, որ «սերուցքայիններն» առանց իրենց համաքաղաքացիների համաձայնության են սկսել բանակցել 19-ամյա ֆուտբոլիստի հետ, ինչը ՖԻՖԱ-ի օրենքների ուղիղ խախտում է: «Ատլետիկոն» կարող էր բողոք ներկայացնել ՖԻՖԱ-ին: Բացի այդ, էրնանդեսը պաշտոնական տրանսֆերից առաջ բուժզննում է անցել «Ռեալի» համար, ինչը նույնպես սահմանված կանոնների խախտում է:

«As»-ն արդեն նման նկար է պատրաստել

«Ատլետիկոյի» ղեկավարությունը խիստ դժգոհ է մնացել, որ «Ռեալը» չի հետևել երկու մադրիդյան ակումբների միջև տրանսֆերներ չկատարելու համաձայնությանը: «Հնդիկների» ղեկավարները Թեոյի հետ զրույցից հետո համոզվել են, որ նա ցանկանում է տեղափոխվել «Արքայական ակումբ», ուստի որոշել են բաց թողնել նրան, բայց հնարավորինս մեծ գումարով:

«Ատլետիկոն» «Ռեալից» պահանջել է նաև, որ տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարությունը կատարվի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում այդ թիմերի միջև պատասխան խաղից հետո, հակառակ դեպքում սպառնացել են դիմել ՖԻՖԱ-ին:

Պաշտպանը «սերուցքայինների» հետ 5 տարվա պայմանագիր է կքնելու: Այդ ընթացքում նա կստանա 36 միլիոն եվրո:

Միաժամանակ, Էրնանդեսն «Instagram»-ի իր էջում սկսել է Չեմպիոնների լիգայի 11-ակի չեմպիոնին միանալու կապակցությամբ շնորհավորանքներ ստանալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում