Շարապովայի հետ խաղում Բուշարի ֆանտաստիկ հարվածը` օրվա լավագույն դրվագ (տեսանյութ)

Մադրիդում ընթացող կանանց թենիսի Պրեմիեր կարգի մրցաշարի 1/16 եզրափակչում Էժենի Բուշարը 7:5:2:6, 6:4 հաշվով հաղթել է Մարիա Շարապովային:

Այդ մրցավեճի ժամանակ կանադուհին արտակարգ հարված է կատարել, ինչը WTA-ն օրվա լավագույն դրվագ է ճանաչել:

Հիշեցնենք, որ այդ թենիսիստուհիները լարված հարաբերությունների մեջ են այն բանից հետո, երբ Բուշարն ասել էր, որ դոպինգի սկանդալից հետո ռուս մարզուհին թենիսում տեղ չունի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում