«Գոլդեն Սթեյթը» մտել է NBA-ի կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Բասկեբտոլի ազգային ասոցիացիայում (NBA) այսօր կայացել է միայն մեկ հանդիպում:
«Գոլդեն Սթեյթը» հյուրընկալվել է «Յուտային» ու 121:95 հաշվով առավելության հասել:

«Ուորիորզն» առաջին րոպեից մինչև խաղի ավարտը հաշվի մեջ առաջ է եղել: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Սետեֆեն Կարին, ով 30 միավոր է վաստակել: Նրա թիմակից Դրեյմոնդ Գրինն իր հաշվին թրիփլ-դաբլ է գրանցել. 17 միավոր, 10 անդրադարձ և 11 փոխանցում: «Ջազի» կազմում առանձացել է Գորդոն Հեյվորդը. նա հավաքել է 25 միավոր:

Այսպիսով, «Գոլդեն Սթեյթն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:0 հաշվով և մտավ կիսաեզրափակիչ (Արևմուտքի եզրափակիչ): Նրա հաջորդ մրցակիցը կդառնա «Սան Անտոնիո» – «Հյուսթոն» զույգի հաղթողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում