Իսկոն` Թոնի Ադամսին. «Մատուցո՛ղ, Կոկա-կոլա բեր» (լուսանկար)

Պրիմերայի 36-րդ տուրի՝ «Գրանդա» – «Ռեալ» խաղի (0:4) ժամանակ մադրիդցիների կիսապաշտպան Իսկոն ծաղրել է տանտերերի գլխավոր մարզիչ Թոնի Ադամսին, – տեղեկացնում է «Marca»-ն:

Հռչակավոր անգլիացին կոստյում է հագել, իսկ երբ հանել է պիջակը, նմանվել է մատուցողի։ Դա նկատել է նաև Իսկոն և բացականչել. «Մատուցո՛ղ, կոկա-կոլա բեր»:

Իսպանացու հումորը զվարճացրել է Լուկա Մոդրիչին ու Թոնի Կրոսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում