Վարշավա. Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Ֆելիքս Շտամի անվան միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը նվաճել են բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Կիսաեզրափակչում Պապիկյանը պարտվել է Իռլանդիայի ներկայացուցչին, իսկ Բաբախանյանը զիջել է լեհ մրցակցին:

Հայ մարզիկները Վարշավայում հանդես էին գալիս մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում