Մեսսին ներկայացրել է խաղաշապիկների իր հավաքածուն (լուսանկար)

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ներկայացրել է կարիերայի ընթացքում ստացած խաղաշապիկների հավաքածուն:

29-ամյա ֆուտբոլիստն «Instagram»-ի իր էջում հրապարակել է հատուկ սենյակի լուսանկար, որի պատերին, հատակին ու առաստաղին տարբեր թիմերի մարզաշապիկներ են տեղադրված:

Ավելի վաղ արգենտինացին խոստովանել էր, որ անձամբ միայն Զինեդին Զիդանին է խնդրել խաղաշապիկներով փոխանակվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում