Հնարավոր է՝ Անդրե Աղասին դառնա Նովակ Ջոկովիչի նոր մարզիչը

Աշխարհի նախկին առաջին ռակետ Անդրե Աղասին կարող է դառնալ Նովակ Ջոկովիչի նոր մարզիչը։ Այս մասին հաղորդում է «The Telegraph»-ը՝ չներկայացնելով մանրամասներ։

Հիշեցնենք, որ սերբ թենիսիստը, ով զբաղեցնում է ATP վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, վերջերս է դադարեցրել համագործակցությունը գլխավոր մարզիչ Մարիան Վայդայի, ֆիթնես-մարզիչ Գեբհարդ Ֆիլ-Գրիտշի և ֆիզիոթերապևտ Միլյան Ամանովիչի հետ։ 2013-2016 թվականների ընթացքում էլ Ջոկովիչին մարզել է Բորիս Բեկերը։ 

Անձամբ թենիսիստը հայտարարել էր, որ որոշ ժամանակ պատրաստվում է առանց մարզիչների աշխատել և չի շտապելու ընտրության հարցում։

Հավելենք, որ Նովակ Ջոկովիչն այժմ մասնակցում է Մադրիդի «Մասթերս» կարգի մրցաշարին, որի երկրորդ շրջանում մրցելու է Նիկոլաս Ալմագրոյի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում