Պիկեն Մադրիդ-Մասթերսում սուլոցների է արժանացել (տեսանյութ)

Պիկեն Մադրիդ-Մասթերսում սուլոցների է արժանացել (տեսանյութ)

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ներկա է եղել Մադրիդում ընթացող թենիսի Մասթերս-1000 կարգի մրցաշարի Դավիդ Ֆերեր – Միլայիլ Կուկուշկին մրցախաղին (2:6, 7:6, 6:4):

Հանդիպման ժամանակ կատալոնացի ֆուտբոլիստին, ով լարված հարաբերությունների մեջ է «Ռեալի» ու այդ ակումբի երկրպագուների հետ, ցույց են տվել մեծ էկրանին: Մարզադաշտում ներկա երկրպագուներն անմիջապես սկսել են սուլել նրան:

Սուլոցներն այնքան ուժեղ են եղել, որ մրցավարը ստիպված հանդիսականներին խնդրել է հանգստանալ: Պիկեն մադրիդցի երկրպագուների նման վերաբերմունքի ժպիտով է պատասխանել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում