Մանեն` 2016-17 մրցաշրջանի «Լիվերպուլի» լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

Մանեն` 2016-17 մրցաշրջանի «Լիվերպուլի» լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

Եզրային հարձակվող Սադյո Մանեն ճանաչվել ընթացիկ` 2016-17թթ․ մրցաշրջանի «Լիվերպուլի» լավագույն ֆուտբոլիստ:

«Մերսիսայդցիների» պաշտոնական կայքը հայտնում է, որ սենեգալցին այդ մրցանակին արժանացել է խաղացողների ու ակումբի վարկածով:

«Լիվերպուլի» լավագույն գոլի հեղինակ է ճանաչվել Էմրե Ջանը, ով շրջադարձ հարվածով գրավել է «Ուոթֆորդի» դարպասը:

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչումը ստացել է Տրենտ Ալեկսաներ Արնոլդը:

Լուկաս Լեյվան հատուկ մրցանակի է արժանացել անգլիական թիմում 10 տարի անցկացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում