«Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» պայքարում են «Բենֆիկայի» ֆուտբոլիստի համար

«Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» պայքարում են «Բենֆիկայի» ֆուտբոլիստի համար

«Բենֆիկայի» աջ պաշտպան Նելսոն Սեմեդուն գտնվում է «Մանչեսթեր Սիթիի» ու «Բարսելոնայի» տեսադաշտում:

Անգլիական ակումբի մարզական տնօրեն Չիկի Բեգերիստայնը երեկ Թուրինում բանակցել է լիսաբոնցիների նախագահ Լուիս Ֆիլիպե Վիեյրայի հետ,- հայտնում է «O Jogo»-ն:

Պորտուգալացիները 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 40 միլիոն եվրո են պահանջել: Կատալոնացիները դեռ հետևում են իրադարձության ընթացքին, սակայն այդ երկու թիմերն էլ ամռանը պատրաստվում են բարձրակարգ աջ պաշտպան հրավիրել:

Պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» և «Ինտերը»:

Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում Սեմեդուն մասնակցել է 30 խաղի, որոնցում դարձել է 1 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում