«Բարսելոնան» մտադիր է վաճառել Թուրանին և Վիդալին

«Բարսելոնան» մտադիր է վաճառել Թուրանին և Վիդալին

«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստվում է 2017-18թթ․ մրցաշրջանի մեկնարկից առաջ նոր ֆուտբոլիստների ձեռք բերելու համար 60 մլն եվրո ստանալ։ Այդ գումարի մի մասը «Բարսելոնան» մտադիր է ստանալ իր ֆուտբոլիստների վաճառքից։

«Sport.es» պարբերականը գրում է, որ կատալոնական ակումբում ցանկանում են վաճառքի հանել կիսապաշտպան Արդա Թուրանի և պաշտպան Ալեիշ Վիդալի տրանսֆերները։

Թուրք ֆուտբոլիստի համար «Բարսելոնան» «Ատլետիկոյին» 34 մլն եվրո էր վճարել, իսկ հիմա ակնկալում է տրանսֆերը վաճառել մոտ 30 մլն եվրոյով։ Վիդալը, ով «Սևիլյայից» «Բարսելոնա» էր տեղափոխվել 17 մլն եվրոյի դիմաց, կատալոնացիներին կարող է 15 մլն եվրո եկամուտ բերել։ Պարբերականը գրում է, որ չի բացառվում՝ «Բարսելոնայում» համաձայնեն Վիդալի տրանսֆերը վաճառել անգամ 10 մլն եվրոյով։

Հավելենք, որ և՛ Արդա Թուրանի, և՛ Ալեիշ Վիդալի գործող պայմանագրերը նախատեսված են մինչև 2020 թվականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում