Սիմեոնե․ Լավ էինք խաղում, սակայն Իսկոյի գոլը խնդիրը գրեթե անլուծելի դարձրեց

Սիմեոնե․ Լավ էինք խաղում, սակայն Իսկոյի գոլը խնդիրը գրեթե անլուծելի դարձրեց

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Ռեալի» հետ պատասխան հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։ Հիշեցնենք, որ «Ատլետիկոն» 2։1 հաշվով հաղթանակ տոնեց, սակայն առաջին խաղում 0։3 հաշվով զիջելու արդյունքում զրկվեց տիտղոսի համար պայքարելու հնարավորությունից։

-Մենք հիանալի մրցակցի հետ էինք խաղում։ Թիմն առաջին խաղակեսում շատ բարդացրեց առաջադրանքը, բայց ցույց տվեց, թե ինչի շնորհիվ ենք արդեն մի քանի տարի պայքարում եվրոպական լավագույն ակումբների հետ։ Հիանալի հանդիպում էր, իմ ֆուտբոլիստները ջանք չխնայեցին։

Ցավալի է, որ հնարավոր չէ կլանավորել Դիեգո Գոդինին և Գաբիին, ովքեր իրենց կարիերան նվիրել են «Ատլետիկոյին»։ Մենք լավ էինք խաղում, սակայն Իսկոյի գոլը խնդիրը գրեթե անլուծելի դարձրեց։ Մոտ էինք հաջողությանը, պահեր ունեցանք, սակայն այսօր հիանալի խաղաց նաև Կեյլոր Նավասը,- Սիմեոնեի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում