Գաբի․ Բենզեմայի հրաշալի խաղը մեզ զրկեց պայքարը շարունակելու հնարավորությունից

Գաբի․ Բենզեմայի հրաշալի խաղը մեզ զրկեց պայքարը շարունակելու հնարավորությունից

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Գաբին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Ռեալի» հետ պատասխան հանդիպումից հետո կարծիք է հայտնել, որ հանդիպման վճռորոշ դրվագը եղել է Կարիմ Բենզեմայի անցումը։ 42-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվողը, շրջանցելով «Ատլետիկոյի» երեք ֆուտբոլիստի, փոխանցում կատարեց Թոնի Կրոսին, ում հարվածից հետո Յան Օբլակը հետ մղեց գնդակը, սակայն Իսկոն, արագ արձագանքելով, հաշիվը դարձրեց 2։1 (ընդհանուր՝ 2։4)։

-Այսօրվա խաղում պարզապես հաղթելը նվազագույնն էր, որ մենք կարող էինք անել։ «Ատլետիկոն» հիանալի սկսեց հանդիպումը, 2 գոլ խփեցինք, սակայն Կարիմ Բենզեմայի հրաշալի խաղը մեզ զրկեց պայքարը շարունակելու հնարավորությունից։

Չնայած դրան՝ մինչև վերջ պայքարեցինք։ Մենք երբեք չենք դադարում հավատալ սեփական ուժերին։ Առանց դրա հնարավոր չէ պայքարել «Ռեալի» կամ «Բարսելոնայի» դեմ։ Ես հպարտ եմ մեր թիմով և երկրպագուներով,- Գաբիի խոսքը փոխանցում է «Marca»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում