Հայտնի է՝ ինչ է Տորրեսն ասել Ռոնալդուին (տեսանյութ)

Հայտնի է՝ ինչ է Տորրեսն ասել Ռոնալդուին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Ատլետիկո» – «Ռեալ» (2:1, ընդհանուր՝ 2։4) պատասխան հանդիպման ժամանակ երկու թիմերի հարձակվողներ Ֆերնանդո Տորրեսի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև տարաձայնություն եղավ։

Ինչպես հաղորդում է «Marca» պարբերականը, Տորրեսին դուր չի եկել, որ Իսկոյի գոլը տոնելու ժամանակ Ռոնալդուն ժեստով լռեցրել է «Ատլետիկոյի» երկրպագուներին։ Հաջորդ դադարի ժամանակ իսպանացի ֆուտբոլիստը Ռոնալդուին ասել է․ «Ի՞նչ է հետդ կատարվում, ծաղրածու» և մի քանի անգամ վիրավորել է։ Ռոնալդուն իր հերթին պատասխանել է․ «Դու լքում ես մրցաշարն ու տուն ես գնում»։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Յուվենտուս» – «Ռեալ» հանդիպումը կայանալու է հունիսի 3-ին, Քարդիֆում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում