Չեմպիոնների լիգա․ Ի՞նչ արդյունքի են հասել գավաթակիրները հաջորդ մրցաշրջանում

Չեմպիոնների լիգա․ Ի՞նչ արդյունքի են հասել գավաթակիրները հաջորդ մրցաշրջանում

«Ռեալը» մոտ է պատմական ցուցանիշի: Մադրիդցիները դուրս են եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և կարող են դառնալ այդ մրցաշարի պատմության (սկսած 1992-93թթ․ մրցաշրջանից) առաջին թիմը, որը երկու տարի անընդմեջ հաղթում է խաղարկությունում: Հունիսի 3-ին, Քարդիֆում կայանալիք եզրափակչում «Արքայական ակումբը» մրցելու է «Յուվենտուսի» հետ: 

Ներկայացնում ենք այդ ժամանակահատվածի գործող չեմպիոնների ելույթները հաջորդ մրցաշրջանում:

Չեմպիոնությունից մեկ քայլ

Չորս անգամ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը հաջորդ մրցաշրջանում մտել է եզրափակիչ, սակայն ամեն անգամ պարտություն է կրել:

1994-95թթ․ մրցաշրջան. «Միլանը» 0:1 հաշվով պարտվել է «Այաքսին»
1995-96թթ․ «Այաքսը» զիջել է «Յուվենտուսին» (1:1, 11մ՝ 2:4)
1996-97թթ․ «Յուվենտուսը» պարտվել է Դորտմունդի «Բորուսսիային» (1:3)
2008-09թթ․ «Մանչեսթեր Յունայթեդը» զիջել է «Բարսելոնային» (0:2)


Չեմպիոնների Գավաթ

Չեմպիոնների Գավաթի առաջին տարիներին իրավիճակը լրիվ այլ էր: Մրցաշարը սկսվեց «Ռեալի» 5 անընդմեջ հաղթանակով: Մինչև Չեմպիոնների լիգայի դարաշրջանը, տիտղոսը պահպանել հաջողվել է 7 թիմի՝ «Բենֆիկա» (1961, 1962), «Ինտեր» (1964, 1965), «Այաքս» (1971, 1972, 1973), «Բավարիա» (1974, 1975, 1976), «Լիվերպուլ» (1977, 1978), «Նոթինգհեմ Ֆորեսթ» (1979, 1980) և «Միլան» (1989, 1990):

Չեմպիոնության պահպանում

Չեմպիոնների Գավաթ. 37-ից 13 դեպքում
Չեմպիոնների լիգա. 24-ից` 0

Ներկայացնում ենք Չեմպիոնների լիգայի ընթացքում հաջորդ մրցաշրջանում գործող գավաթակրի գրանցած արդյունքը:

Մրցաշրջան –  Թիմ – Փուլ

1992-93թթ․ – «Բարսելոնա» – Երկրորդ շրջան
1993-94թթ․ – «Մարսել» – Որակազրկում
1994-95թթ․ – «Միլան» – Եզրափակիչ
1995-96թթ․ – «Այաքս» – Եզրափակիչ
1996-97թթ․ – «Յուվենտուս» – Եզրափակիչ
1997-98թթ․ – «Բորուսսիա» Դ. – Կիսաեզրափակիչ
1998-99թթ․ – «Ռեալ» – 1/4 եզրափակիչ
1999-00թթ․ – «Մանչեսթեր Յունայթեդ» – 1/4 եզրափակիչ
2000-01թթ․ – «Ռեալ» – Կիսաեզրափակիչ
2001-02թթ․ – «Բավարիա» – 1/4 եզրափակիչ
2002-03թթ․ – «Ռեալ» – Կիսաեզրափակիչ
2003-04թթ․ – «Միլան» – 1/4 եզրափակիչ
2004-05թթ․ – «Պորտու» – 1/8 եզրափակիչ
2005-06թթ․ – «Լիվերպուլ» – 1/8 եզրափակիչ
2006-07թթ․ – «Բարսելոնա» – 1/8 եզրափակիչ
2007-08թթ․ – «Միլան» – 1/8 եզրափակիչ
2008-09թթ․ – «Մանչեսթեր Յունայթեդ» – Եզրափակիչ
2009-10թթ․- «Բարսելոնա» – Կիսաեզրափակիչ
2010-11թթ․ – «Ինտեր» – 1/4 եզրափակիչ
2011-12թթ․ – «Բարսելոնա» – Կիսաեզրափակիչ
2012-13թթ․ – «Չելսի» – Խմբային փուլ
2013-14թթ․ – «Բավարիա» – Կիսաեզրափակիչ
2014-15թթ․ – «Ռեալ» – Կիսաեզրափակիչ
2015-16թթ․ – «Բարսելոնա» – 1/4 եզրափակիչ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում